ՀՀ նախագահը կդիտի ՌԴ զինուժի կառավարման վարժանքները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

ՀՀ նախագահի այցի շրջանակներում մայիսի 8-ին նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի Հանրապետությունների նախագահների հետ դիտելու է ՌԴ զինված ուժերի կառավարման վարժանքները:

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ՀՀ նախագահը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *