Ռազմաշաբաթ. Հայաստան. փետրվարի 16-22

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը: ԵԱՀԿ մշտադիտարկում: Լրացավ Գուրգեն Մարգարյանի սպանության 10 տարին: Ազատամարտիկ Կարոտը 50 տարեկան է:

 

Նախարարը ստուգում է զինծառայողի ջերմությունը

Նախարարը ստուգում է զինծառայողի ջերմությունը

-Փետրվարի 18-ին ադրբեջանական կողմը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի վրա։ Հայկական կողմը, հավատարիմ մնալով օլիմպիական խաղերի ժամանակ չկրակելու խոստմանը, ոչ մի գնդակ չի արձակել: Իսկ ավտոճանապարհը շարունակում է երթևեկելի մնալ:

-Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 17-ին հինգերորդ բանակային զորամիավորում է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո Օհանյանը զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ շրջել է զորամասում, ծանոթացել զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվել ցուցումներ։ Պաշտպանության բանակում ուսումնական փուլի առաջին պարապմունքներին հետևել են Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

-Փետրվարի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

-10 տարի առաջ փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց 26-ամյա ՀՀ ԶՈւ լետենանտ Գուրգեն Մարգարյանին։ Այդ օրը նրա հուշակոթողի մոտ էին հավաքվել հարազատները, ծանոթներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը և այլք։

-Փետրվարի 19-ին Կարոտ Մկրտչյանը դարձավ 50 տարեկան: Հերոսի մասին Ռազմինֆոյի պատմությանը ծանոթացեք այստեղ:

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին այցելել է Սիսիանում տեղակայված զինվորական կլինիկական հոսպիտալ: Նրան ուղեկցել ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Սեյրան Օհանյանը ծանոթացել է հոսպիտալային իրավիճակին, հիվանդների բուժման և սնվելու կարգին, զրուցել հոսպիտալում ստացիոնար բուժման ենթարկվող զինծառայողների հետ, ինչպես նաև բուժանձնակազմին տվել է համապատասխան ցուցումներ:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *