Սեյրան Օհանյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին այցելել է Սիսիանում տեղակայված զինվորական կլինիկական հոսպիտալ: Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էր ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Օհանյանը Սիսիանի զինվորական հոսպիտալում

Օհանյանը Սիսիանի զինվորական հոսպիտալում

Սեյրան Օհանյանը ծանոթացել է հոսպիտալային իրավիճակին, հիվանդների բուժման և սնվելու կարգին, զրուցեց հոսպիտալում ստացիոնար բուժման ենթարկվող զինծառայողների հետ, բուժանձնակազմին տվեց համապատասխան ցուցումներ:

Նախարարը ստուգում է զինծառայողի ջերմությունը

Նախարարը ստուգում է զինծառայողի ջերմությունը

Այցի ընթացում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև շենքի որոշ հատվածի վերանորոգման վերաբերյալ, իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Օհանյանը ողջունում է բուժանձնակազմին

Օհանյանը ողջունում է բուժանձնակազմին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *