Թուրքիան մեղմում է Բոինգի տուգանքների չափը, ռազմական օդաչուները շարունակում են լքել թուրքական օդուժը, թուրքական զրահամեքենաներ՝ Թունիսին, նոր ինժեներական մեքենա, թուրքական արբանյակը՝ ուղեծիրում և այլ լուրեր՝ մեր ամփոփումում.
” Թուրքիան որոշել է մեղմել Բոինգ ընկերության դեմ տուգանքները, որոնք կապված էին թուրքական օդուժին վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերի (ՎՆՎՕՀ, AEW&C) զգալի ուշացման համար։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ամերիկյան ընկերությունից պահանջելու է 183 մլն ամերիկյան դոլարի փոխհատուցում, որը լինելու է ոչ թե գումարի, այլ ինքնաթիռների սպասարկման և պահեստամասերի տրամադրման տեսքով։
” Թուրքիայի զինված ուժերից շարունակում են մեծ թվով օդաչուներ հեռանալ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում Անկարայի համար։ Հայտնի է դարձել, որ օրերս Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմը լքելու դիմում է ներկայացրել 74 օդաչու։ Վերջիններս հրաժարվել են երկարաձգել պայմանագրերը և հեռացել են զինված ուժերի շարքերից։
” Թուրքիան ներկայացրել է նոր ինժեներական մեքենան, որը նախատեսված է երկրի ցամաքային զորքերի կարիքների համար։ Kunduz (Քունդուզ) ինժեներական մեքենան նախատեսված է ինչպես ցամաքով, այնպես էլ ջրով շարժվելու համար։
” Թուրքիան շարունակում է իր խաղաղապահ ստորաբաժանումների միջոցով թուրքերենի ակտիվ տարածումը Կոսովոյում։ Փետրվարի 8-ին Կոսովոյում հանդիպում է անցկացվել, որին մասնակցել են մասամբ ճանաչված այդ երկրում գործող թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներ, ինչպես նաև թուրք զինվորականներ։
” Türksat 4А կապի արբանյակը, որը Ճապոնիան պատրաստել էր Թուրքիայի պատվերով, ղազախական Բայկոնուր տիեզերական արձակման կայանից ռուսաստանյան հրթիռ կրիչով դուրս է բերվել ուղեծիր։ Պրոտոն-Մ հրթիռ-կրիչը Türksat 4А արբանյակով տիեզերք է արձակվել փետրվարի 15-ի վաղ առավոտյան։ Թուրքական արբանյակի ուղեծիր դուրսբերումը հաջող է ընթացել։
” Թուրքիան պատրաստվում է Թունիս արտահանել 20 միավոր Kirpiզրահամեքենաներ, որոնք արտադրել է ֆինանսական լրջագույն խնդիրներ ունեցող թուրքական BMC ընկերությունը։
Ռազմաշաբաթը նաև՝