Ռազմաշաբաթ. Իրան. փետրվարի 17-22

Մինչև 2015-ի մարտ ամիսը Իրանը շահագործման կհանձնի Բավար-373 մեծ հեռահարության ԶՀՀ-ն ու մինչև 2 500 կմ հեռավորությունում ծածկույթ ապահովող Սեփեհր ռադիոտեղորոշիչ կայանը։ Իրանը մեծացրել է Hawk ԶՀՀ-ի ռադիոտեղորոշիչ կայանի ծածկույթը երկու անգամ։ Թեհրանը պատրաստ է զորք մտցնել Պակիստան։ Իրանի ռազմաօդային ուժերը հիմնովին վերանորոգել և արդիականացրել է հերթական C-130 Hercules բեռնատար ինքնաթիռը։

 

Իրանի ու Պակիստանի սահմանը

Իրանի ու Պակիստանի սահմանը

” Ավարտվել են աշխատանքները մեծ հեռահարության Բավար-373 զենիթահրթիռային համակարգի (ԶՀՀ) տեխնիկական և ենթակառուցվածքային նախագծերի վրա։ Այս մասին հայտնել է իրանական հակաօդային պաշտպանության Հաթամ ալ-Անբիյա խոշորագույն ռազմակայանի շտաբի պետ, բրիգադի գեներալ Ֆարզադ Էսմայիլին։ Գեներալը հույս է հայտնել, որ Բավար-373 ԶՀՀ-ն կկատարելագործվի և շահագործման կհանձնվի մինչ 2015-ի մարտի 21-ը։

” Իրանը նախագծել և հավաքել է 2 500 կմ-անոց ծածկույթ ապահովող Սեփեհր (թարգմանաբար՝ երկինք) ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ)։ Այս մասին հայտարարել է բրիգադի գեներալ Ֆարզադ Էսմայիլին։ Բրիգադի գեներալը հույս է հայտնել, որ մինչև 2015-ի մարտի 21-ը Բավար-373 ԶՀՀ-ի հետ մեկտեղ շահագործման կհանձնվի նաև Սեփեհր ռադիոտեղորոշիչ կայանը։

” Իրանում ավարտվել են միջին հեռահարության Hawk ԶՀՀ-ի ռադիոտեղորոշիչ կայանի ծածկույթի մեծացման աշխատանքերը, ինչի արդյունքում ՌՏԿ-ն կարող է «տեսնել» երկու անգամ ավելի մեծ հեռավորության վրա։ Իրանի ԶՈւ գեներալ Ֆարզադ Էսմայիլին հայտնել է, որ կատարված աշխատանքների արդյունքում 40 տոկոսով ավելացել է նաև Hawk ԶՀՀ-ի՝ թիրախների վերահսկման կարողությունը։

Իրանը պատրաստ է զորք մտցնել Պակիստան, եթե վերջինս չլուծի ահաբեկչական խմբավորումների հարցը, որոնք գործունեություն են ծավալում Իրանի հետ սահմանամերձ շրջանում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին։ Նման դիրքորոշում Իրանը զբաղեցրել է այն բանից հետո, երբ երկրի սահմանապահ ուժերի հինգ զինծառայողի առևանգեցին Պակիստանի տարածքից ներխուժած զինյալները։

” Իրանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) հիմնովին վերանորոգել և արդիականացրել է իր ավիապարկում առկա ամերիկյան C-130 Hercules տրանսպորտային ինքնաթիռներից մեկը։ Աշխատանքներն իրականացվել են ՌՕՈւ՝ Շիրազում տեղակայված յոթերորդ ռազմակայանում։ Արդիականացումից հետո ինքնաթիռը հաջողությամբ  անցել է փորձարկման բոլոր թռիչքները, ինչից հետո այն հանձնել են շահագործման։

” Իրանի՝ Բասիջ անվանումը կրող  ռազմականացված ոստիկանությունը, որը ենթարկվում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, փետրվարի 20-ին և 21-ին երկօրյա վարժանքներ է անցկացրել Իրանի՝ Թուրքիային և Նախիջևանին սահմանակից շրջանում։

” Փետրվարի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատախազությունը հայտարարեց, որ ձերբակալել է մի քաղաքացու, ով բալիստիկ հրթիռի արտադրության համար անհրաժեշտ մասեր է ուղարկել Իրան։ Ձերբակալվածը 62-ամյա տղամարդ է, ով միաժամանակ Գերմանիայի և Իրանի քաղաքացի է։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *