Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Հովհաննիսյանի ծնողներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հերոսաբար զոհված Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներին՝ Լևոն և Մարինե Հովհաննիսյաններին։
Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Հովհաննիսյանի ծնողներին
Բակո Սահակյանը Հովհաննիսյանի հետ զրույցում անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի և հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կորուստը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության եւ անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատևության կարևորագույն հիմքերից մեկը։
Հանդիպմանը ներկա էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ 23։50 – 00։15 սահմաններում, Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել։ Կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը զոհվել էր փոխհրաձգության ժամանակ ստացած հրազենային վերքից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *