Ռազմաշաբաթ. Ադրբեջան. փետրվարի 16-22

Ադրբեջանի ԶՈւ մայորը մահացել է հոսպիտալում։ Սիրիայում սպանված ադրբեջանցիները կարող են «հարություն առնել»։ Թուրքական Mizraq-U և Mizraq-O հակատանկային համալիրների փորձարկում Ադրբեջանում։ Ռազմական համագործակցության պայմանագիր Սերբիայի հետ։ Գանձակի զորամասերը տեղափոխվում են քաղաքից դուրս։

Ադրբեջանն ու Սերբիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել

Ադրբեջանն ու Սերբիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել

-Ադրբեջանի զինված ուժերի մայոր, 1969-ին ծնված Ռահիմով Բեքիր Էվազ օղլուն փետրվարի 15-ին մահացել է Բաքվում՝ զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալում: Մայորի մահվան պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում: Այս պահի դրությամբ սա Ադրբեջանի զինուժի հայտարարած երկրորդ կորուստն է 2014-ի փետրվարի ընթացքում։
-Ադրբեջանի զինված ուժերի՝ Գանձակում տեղակայված զորամասում 21-ամյա զինծառայող Ռաֆայել Շուքյուրովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է 20-ամյա ծառայակից Նաջաֆղուլու Գուլիևին։
-Վերջին շրջանում Ադրբեջանում առավել քննարկվող թեմաներից են Սիրիայում և Աֆղանստանում ադրբեջանցի մեծ քանակի զինյալների սպանության հարցը։ Քաղաքագետ Իլհամ Իսմայիլիի մեկնաբանությամբ՝ Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների լուրերը բավականին կասկածելի են։
Նա կարծում է, որ Սիրիայում սպանվածները կարող են «հարություն առնել». այսինքն՝ հանցանքներ կատարած զինյալի համար շատ հարմար է, երբ իր սպանվելու մասին լուրեր են տարածում, նա կարող է որոշ ժամանակ անց կեղծ փաստաթղթերով տուն վերադառնալ ու վտանգ ներկայացնել հասարակության համար։
-Ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Սերգեյ Գրոմովի գլխավորությամբ, 2014-ի փետրվարի վերջին այցելելու է Ադրբեջան։
-Օրերս Ադրբեջանում Roketsan թուրքական ընկերության արտադրած Mizraq-U և Mizraq-O հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների կրակային փորձարկումներ են ընթացել։
-Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշի Ռոդիչի հրավերով փետրվարի 17-ին երկօրյա այցով մեկնել է Սերբիա։ Սերբիայի ու Ադրբեջանի միջև կնքվել է ռազմական համագործակցության համանաձայնագիր:
-Ներկայիս Ադրբեջանի Գանձակի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևը 2013-ն ամփոփող նստաշրջանի ընթացքում հայտարարել է՝ Գանձակ քաղաքի կենտրոնում տեղակայված զորամասերը տեղափոխվելու են քաղաքից դուրս։
-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում մի շարք աշխատատեղեր այսուհետ զբաղեցնելու են ոչ թե զինվորականները, այլ քաղաքացիական անձինք։ Համաձայն հաղորդագրութան՝ քաղաքացիական անձանց են վստահվելու տնտեսական բնույթի աշխատանքները, ինչպես նաև որոշ օբյեկտների պարեկությունը։
Ռազմաշաբաթը նաև՝
Հայաստանում
Թուրքիայում
Վրաստանում
Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *