Այսօր՝ փետրվարի 18-ին, ադրբեջանական կողմը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի վրա։
Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Այո, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Բայց հայկական կողմը, հավատարիմմնալովօլիմպիականխաղերիժամանակչկրակելուխոստմանը, ոչմիգնդակչիարձակել»,- նշեցԱրծրունՀովհաննիսյանը։
Ռազմինֆոյի հետ զրույցում Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը նշեց, որ կրակոցներ միշտ էլ կան, բայց ավտոճանապարհը բաց է։
Նշենք, որ Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ԵԱՀԿ Մինսկ խմբի ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս Ուորլիք Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել շփման գծում որևէ կերպ չխախտել հրադադարի ռեժիմը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում։ Ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը։