Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 18-24

Քանի՞ զինծառայող է հսկում Թուրքիայի ցամաքային սահմանները։ Վերջին 10 տարում քանի՞ զինծառայող է ինքնասպան եղել։ 2100-ից ավել ձերբակալություն՝ թուրք զինծառայողների կողմից։ Թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռն արտոնագիր է ստացել։ Թուրքիան, Աֆղանստանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն են անցկացնում։ 2 մլրդ դոլար արժողությամբ «ռազմածովային» մրցույթը և այլն՝

Հյուրքուշի նախատիպ

Հյուրքուշի նախատիպ

1. Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալներով՝ երկրի ցամաքային սահմանը հսկում է 51,107 զինծառայող։ Իսկ սահմանի երկարությունը 2949 կմ է։

2. Թուրքիան, Աֆղանստանն ու Պակիստանն օգոստոսի 19-28-ը համատեղ զորավարժություն են անցկացնում, որին մասնակցում են այդ երկրների հատուկ նշանակության ջոկատները։

3. Թուրքական արտադրության առաջին թեթև ուսումնական ինքնաթիռը, որը ստացել է «Հյուրքուշ» անվանումը, թռիչքներ կատարելու  արտոնագիր է ստացել։ Այն նախատեսում են օդ բարձրացնել հաջորդ տարի։

4. Թուրքիան որոշել է հրաժարվել երկրի ռազմածովային ուժերի համար  ռազմանավերի կառուցման ծրագրից, որի համար նախատեսվում էր 2 մլրդ ամերիկյան դոլար ծախսել։ Իսկ նման որոշման «մեղավորը» Թուրքիայի վարչապետի աշխատակազմն է, որը հայտարարված մրցույթը ոչ մրցակցային է համարել։

5. Բաքվում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունին և թուրքական դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ Հասան Նևզաթ Թաշդելերին օգոստոսի 22-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը։

6.   Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը նշել էմ թե 2002-2012 թվականին զինված ուժերում ինքնասպանություն է գործել 934 զինծառայող։

7. Հայտնի է նաև, թե տարբեր պատճառներով (ոչ մարտական) զորամասերում քանի թուրք զինծառայող է մահացել վերջին 1,5 տարում։ Ինքնասպանությունների թիվը եղել է 108, իսկ ընդհանուր մահացածների թիվը՝ 166։

8. Թուրքիայի զինված ուժերի՝ սահմանին տեղակայված ստորաբաժանումները օգոստոսի 16-ից 22-ը 2100-ից ավել սահմանախախտի են ձերբակալել։ Ամենաշատը սահմանախախտներ ձերբակալվել են Սիրիայի հետ սահմանին, իսկ ահա հայ-թուրքական սահմանին նման դեպք չի գրանցվել։

9. Թուրքիայում օգոստոսի 23-ին ավտոճանապարհներին հսկողություն իրականացնող երկու զինծառայող է մահացել։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում 

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *