2 զոհ՝ մեկ շաբաթում։ Լոռիում սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է։ Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանի ռազմագերին վերադարձվի։ Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարն Իրան չի այցելել։ Ադրբեջանի զինվորները բռնաբարել են ռուս լրագրողին։ «Դոկտրինա»-ի տնօրենին սպառնում են։ Ոստիկանները բռնություն են կիրառել զոհված զինվորների մայրերի նկատմամբ։ Անդամալույծ զինվորի մոր նամակը՝ Իլհամ Ալիևին։
1.Օգոստոսի 19-ին՝ վաղ առավոտյան 07։00-ի սահմաններում, Բաքու-Ղազախ ավտոճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով զինծառայող, 1985-ին ծնված Հաֆիզ Անվեր օղլու Հեյդարովը մահացել է։
Օգոստոսի 20-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ Բաքվի Զիրե թաղամասի առափնյա շրջանում ձկնորսություն անելիս խեղդվել է ավագ լեյտենանտ Գադիմով Էլչին Նազըմ օղլուն (1984 թ.)։ Օգոստոսի 23-ին ԱԻՆ-ը հայտնաբերել է նրա դին։
Հետևելով «Դոկտրինա» վերլուծական կենտրոնի տվյալներին՝ օգոստոսի 24-ի դրությամբ Ադրբեջանն ունի 63 զոհ, 72 վիրավոր։
2. Օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մերձակայքում ՀՀ սահմանապահները ձերբակալել են Վրաստանի քաղաքացի ադրբեջանցու։ Նա սահմանն առանց թույլտվության ու առանց փաստաթղթերի էր անցել։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով։
3. Ադրբեջանի Գերիների, անհայտ կորածների ու պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը, անդրադառնալով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցին, նշել է, որ «հանձնաժողովը որևէ խնդիր չի տեսնում հայ ռազմագերու՝ Հայաստան վերադարձի հետ կապված»։
4. «Ենի Ադրբեջան» (Yeni Azərbaycan) իշխող կուսակցության պատգամավոր, Անվտանգության ու պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի փոխնախագահ Այդին Միրզազադեն և ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կանխատեսումներ են անում, թե ինչ կլինի, եթե 2012-ի հուլիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հայ դիրքապահներին հանձնված Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևը վերադարձվի ադրբեջանական կողմին։
5. Օգոստոսի 20-ին հայտնի է դարձել, որ չի կայացել Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի այցն Իրան։
Իրանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է՝ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է համարել այցը»։ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն վկայել է՝ այցը պարզապես հետաձգվել է։
6. Ռուս ռազմական լրագրող, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի աշխատակից Դարիա Ասլամովան իր գրքում հուշեր է տպագրել նաև Արցախյան պատերազմից՝ նշելով, որ ադրբեջանցի զինվորները 3 օր պահել ու բռնաբարել են իրեն։
7. Ադրբեջանի՝ հիմնականում ռազմական թեմաներով զբաղվող «Դոկտրինա» լրագրողական վերլուծական կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին հայտարարել է, որ իրեն սպառնում են Ադրբեջանի իշխանություններին ու ռազմական վերնախավին մոտ կանգնած անձինք՝ Վլադիմիր Պուտինի վերջին այցն ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները մեկնաբանելու համար։
8. Օգոստոսի 18-ին Բաքվի ժամանակով 18։00-ի սահմաններում Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական խմբավորումների ցույցին մասնակցել են նաև ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ իրենց որդիների լուսանկարներով։ Զինվորների մայրերին բռնությամբ ոստիկանական մեքենաներով տեղափոխել են ցույցի վայրից հեռու, ապա իջեցրել մեքենայից ու հեռացել։
Զոհված զինվորնրի հայրերը՝ Ադրբեջանի ընդդիմության ցույցին
9.Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր՝ օգոստոսի 21-ին, ընդունել է Ադրբեջանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Մոհսուն Պակ Այինին։
Օգոստոսի 22-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը շնորհավորական նամակ է ուղարկել Իրանի նորանշանակ պաշտպանության նախարար Հուսեյն Դեհջանին։
Օգոստոսի 23-ին Սաֆար Աբիևը հանդիպել է Ճապոնիայի ռազմական նախարարի տեղակալ Մասահիսոի Սյատոյին։
10. Օգոստոսի 22-ին երեք երեխաների մայր, Սաբիրաբադի շրջանի բնակիչ Ալիևա Հեյրան Ալյադդին գըզըն նամակ է ուղարկել 21 հազար մանաթ (26,692 դոլար) 2011-ին անհայտ պայմաններում ողնաշարի վնասվածք ստացած իր որդու՝ 1992-ին ծնված Իհթիյար Ալիև Ռիզվան օղլուի բուժման համար։
Ռազմաշաբաթը նաև՝