Թուրքիայում նախօրեին ավտոճանապարհներին հսկողություն իրականացնող երկու զինծառայող է մահացել։
Կեսարիայի (Կայսերի) ժանդարմերիայի ավագ սերժանտ, 32-ամյա Էմրահ Յարփուզը մահացել է, երբ նրան վրաերթի է ենթարկել ավտոճանապարհով անցնող ավտոմեքենաներից մեկը։ Նա գտնվում էր ծառայության մեջ և հսկում էր ավտոճանապարհը։
Եվս մեկ ժանդարմերիայի ծառայող էլ մահացել է Վանում։ Գյուրփընար շրջանի Գյուզելսու հսկիչ անցագրային կետում, որը հսկում է տեղով անցնող մայրուղին, մահացել է ժանդարմերիայի շարքային Ջունեյթ Յավուզը։ Նա նույնպես վրաերթի է ենթարկվել։ Թուրք զինծառայողը մահացել է, երբ ստուգում անցնող բեռնատարի վարորդը փորձել է մեքենայով փախուստի դիմել, ինչի ժամանակ էր վրաերթի է ենթարկել նրան։ Վարորդը փախուստի է դիմել, այժմ նա հետախուզման մեջ է։