Թուրքիան, Պակիստանն ու Աֆղանստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիան, Աֆղանստանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն են անցկացնում, որին մասնակցում են այդ երկրների հատուկ նշանակության ջոկատները։

Եռակողմ վարժանքները մեկնարկել են օգոստոսի 19-ին և շարունակվելու են մինչ օգոստոսի 28-ը։

Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Էղիրդիր շրջանի ռազմական ուսումնական կենտրոնում։

Ըստ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության՝ համատեղ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնել Թուրքիայի, Պակիստանի և Աֆղանստանի զինված ուժերի հատուկ ջոկատների փոխհամագործակցությունը,  ինչպես նաև փորձի և գիտելիքի փոխանակում կատարել։

2012 թվականին Անկարայում Թուրքիան, Աֆղանստանն ու Պակիստանը կրկին համատեղ զորավարժություններ են անցկացրել, որին մասնակցել են զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերն Աֆղանստանում ISAF-ի կազմում ունի 1261 զինծառայող։ Թուրք զինծառայողներն Աֆղանստանում զբաղվում են նաև աֆղան զինծառայողների ուսուցմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *