Թուրքիայի ցամաքային սահմանները հսկում է 50 հազարից ավել զինծառայող

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը նշել է, թե քանի զինծառայող է հսկում երկրի սահմանները. երկրի ցամաքային սահմանը հսկում է 51,107 զինծառայող։ Թուրքիան իր հարևանների հետ սահմանին ունի 317 ցամաքային զորքերի հենակետ։

Նշվում է նաև, որ Թուրքիայի ցամաքային սահմանը կազմում է 2,949 կմ, իսկ ծովային սահմանը՝ 8,333 կմ։

Այսպիսով, միջինացված թվերով՝ թուրքական ցամաքային սահմանի յուրաքանչյուր 55 մետրի վրա մեկ թուրք զինծառայող է ծառայություն կրում։

Նշենք, որ Թուրքիան սահմանակից է Բուլղարիային, Հունաստանին, Սիրիային, Իրաքին, Իրանին, Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Սահմանի ամենաերկար հատվածը բաժին է ընկնում Սիրիային (900 կմ-ից ավել):

Թուրքիան ելք ունի Սև, Միջերկրական, Մարմարա և Էգեյան ծովեր։

3 responses to “Թուրքիայի ցամաքային սահմանները հսկում է 50 հազարից ավել զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 18-25 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *