Թուրքիայի զինված ուժերի՝ սահմանին տեղակայված ստորաբաժանումները օգոստոսի 16-ից 22-ը 2000-ից ավել սահմանախախտի են ձերբակալել։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայքը։
Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի սահմանապահ ուժերը Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են 1881 մարդու, ինչպես նաև առգրավել մեծ քանակությամբ թմրանյութ, մաքսանենգ ապրանքներ և վառելիք։
Իրաքի և Վրաստանի հետ սահմանին թուրք զինծառայողները 6 սահմանախախտ են ձերբակալել, Բուլղարիայի հետ սահմանին՝ 1, իսկ Հունաստանի հետ սահմանին 224 սահմանախախտ։
Այսպիսով, ընդհանուր առմամբ, թուրք զինծառայողների կողմից ձերբակալվել է 2112 սահմանախախտ։
Այսպիսով, ամենամեծ թվով ձերբակալվածները Սիրիայի հետ սահմանին են, ինչը հետևանք է այդ երկրում ստեղծված իրավիճակի հետ, որն ուղղակիորեն ազդում է նաև թուրք-սիրիական սահմանին միջադեպերի հաճախացման վրա։
Թուրք-հունական սահմանը մշտապես հատելու փորձեր են անում տարբեր պետությունների քաղաքացիներ, որոնց հիմնական մասը (աֆրիկյան, մերձավորարևելյան և ասիական աղքատ երկրներից) փորձում է Թուրքիայի տարածքով անցնել Հունաստան, ապա նաև Եվրամիության այլ երկրներ։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 18-25 | Թուրքագիտական պորտալ