Ադրբեջանի զինված ուժերի կորուստները 2020թ. մարտ-մայիս ամիսներին. Razm.info

2020թ․ մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած հատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info֊ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 15 կորուստ, որից 2-ը մարտական է, 13-ը՝ ոչ մարտական։

Մարտական կորուստներ

Մարտի 5-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հայտնում էր՝ նույն օրը երեկոյան Տավուշի ուղղությամբ «հայկական գնդակից վիրավորվել», ապա հիվանդանոցում մահացել էր 1996թ․ ծնված զինծառայող Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն (Paşazadə Orxan Nazim oğlu):

Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն (Paşazadə Orxan Nazim oğlu)
Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն (Paşazadə Orxan Nazim oğlu)

Նույն ուղղությամբ կորստի մասին Ադրբեջանի ՊՍԾ֊ն հայտնում էր նաև մարտի 7-ին։ Նշվում էր, որ Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu):

ՊՍԾ-ն չէր հայտնել, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը դիրքում հրազենային վիրավորում ստացել: Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդեց, որ զինծառայողը «սպանվել է հայկական գնդակից»:

ՊՍԾ զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu)
ՊՍԾ զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu)

Ոչ մարտական կորուստներ

Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի տվյալներով՝ մարտի 3-ին՝ Բաքվի հոսպիտալում 3 օր անցկացնելուց հետո, մահացել էր Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող 2001թ. ծնված Քերիմով Վուսալ Վուգար օղլուն (Kərimov Vüsal Vüqar oğlu): Նրա մոտ ախտորոշվել էր մինինգիտ։

Մարտի 10-ին լյարդի ցեռոզից մահացել էր Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov)։ Տեղեկությունը հաստատել էր Ադրբեջանի ՊՆ֊ն։

Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov)
Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov)

Մարտի 28-ին մահացել էր Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 30-ամյա Քամրան Ռաուֆ օղլու Լալաևը (Kamran Rauf oğlu Lalayev), որը մահվանից 6 օր առաջ Գյանջայի իր տանը բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել։

Քամրան Ռաուֆ օղլու Լալաևը (Kamran Rauf oğlu Lalayev)
Քամրան Ռաուֆ օղլու Լալաևը (Kamran Rauf oğlu Lalayev)

Ապրիլի 6-ին Բաքվից հարավարևելք ընկած Ղարադաղի շրջանի Լոքբաթան բնակավայրի մոտակայում ավտովթարում մահացել էին Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող՝ կապիտան Ալի Աբբասգուլուզադեն (Əli Abbasquluzade) և ավագ լեյտենանտ Ալիհուսեյն Վելիևը (Əlihuseyn Vəliyev):

Ապրիլի 19/20-ին անհայտ պատճառից մահացել էր Ադրբեջանի Եվլախի շրջանում տեղակայված ՊՍԾ զորամասերից մեկի զինծառայող Բահրամ Իլհամ օղլու Մահարրամովը (Bəhram İlham oğlu Məhərrəmov), որը մահվանից օրեր առաջ բարձր ջերմությամբ ու արյան ցածր ճնշմամբ տեղափոխվել էր զինհոսպիտալ, որտեղ էլ անհայտ պատճառից մահացել էր։

Ադրբեջանցի զինծառայող Բահրամ Իլհամ օղլու Մահարրամովը (Bəhram İlham oğlu Məhərrəmov)
Ադրբեջանցի զինծառայող Բահրամ Իլհամ օղլու Մահարրամովը (Bəhram İlham oğlu Məhərrəmov)

Զինծառայողի մահվան հստակ օրը հայտնի չէ, սակայն բաց աղբյուրներում նշվում էր, որ նա հուղարկավորվել է ապրիլի 20-ին, ինչից կարելի է եզրակացնել, որ զինծառայողը մահացել է կամ ապրիլի 19-ին կամ 20-ին։

Մայիսի 8-ին ինքնասպանություն էր գործել Բաքվի Նարիմանով շրջանի քրեակատարողական հիմնարկներից մեկի Պենիտենցիար ծառայության զինծառայող, 2001թ. ծնված Սալմանով Փոլադ Նաղը օղլուն (Salmanov Polad Nağı oğlu)։

Մեկ այլ ինքնասպանության դեպք գրանցվել էր մայիսի 11-ին ՊՍԾ֊ում․ համացանցային աղբյուրներում նշվում էր, որ զինծառայող Բիլալով Ռամիլ Քամալ օղլուն (Bilalov Ramil Kamal oğlu) մահացել է «զինվորական պարտականությունները կատարելիս», սակայն ավելի ուշ ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը, հղում անելով Զորակոչի պետական ծառայությանը, հայտնեց, որ զինծառայողն ինքնասպանություն է գործել։

Եվս մեկ ինքնասպանություն ՊՍԾ֊ում մայիսի 23-ին գործել էր Ղազախի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ամրահ Վալի օղլու Ալիևը (Əmrah Vaqif oğlu Əliyev):

Մայիսի 26-ին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի ՊՆ զինծառայողների մասնակցությամբ տեղի էր ունեցել ավտովթար, որի հետևանքով 4 պայմանագրային զինծառայող մահացել էին, մեկը՝ ծանր վիրավորվել։ Ավելի ուշ՝ հունիսի 2-ին, վիրավորը ևս մահացել է հիվանդանոցում։ Մահացած զինծառայողներն էին․

  • Գաֆարլը Ջեյհուն Մեհման օղլու (Qafarlı Ceyhun Mehman oğlu);
  • Փանահլը Ֆարիդ Քարիմ օղլու (Pənahlı Fərid Kərim oğlu);
  • Յուսիֆով Շարբաթ Արազ օղլու (Yusifov Şərbət Araz oğlu);
  • Գաֆարով Թողրուլ Բահման օղլու (Qafarov Toğrul Bəhman oğlu);
  • Մուսազադե Ազեր Մյուրվաթ օղլու (Musazadə Azər Mürvət oğlu)։

Մինչ մայիսի 31-ը Ռազմինֆոյին հայտնի դարձած Ադրբեջանի ԶՈւ կորուստները․

ԱմիսՄարտականՈչ մարտ.Անհայտ
Հունվար132
Փետրվար221
Մարտ23
Ապրիլ3
Մայիս7
Ընդհանուր5183

Նշենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 26 կորուստ (այդ թվում մայիս֊հունիս ամիսներին գրանցված կորուստները)։

Հայկական բանակի մարտ-մայիս ամիսների կորուսներն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *