2020 թվականի մարտի 1-ից մայիսի 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 10 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։
Մարտական
• Պայմանագրային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը մահացել է Նախիջևանի դիրքերից մեկում, մարտի 10-ին հակառակորդի կրակոցից:
• Պայմանագրային Տարոն Ռուբիկի Պողոսյանը մահացել է մայիսի 4-ին ականապայթյունից, ՊԲ հարավային զորամասերից մեկի ուղղությամբ։
Ոչ մարտական
• Սպա Նարեկ Հովակիմյանը մարտի 6-ին անձնական օգտագործման ավտոմեքենայով ենթարկվել է վթարի և տեղում մահացել։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
• Սպա Ալեքսանդր Թազագուլյանը մահացել է մարտի 21-ին, Էրեբունի ԲԿ-ում: Նա բուժվելիս է եղել հեմոռագիկ ինսուլտից: Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
• Ժամկետային Գարեգին Կամոյի Բաբակեխյանը սպանվել է ծառայակցի կողմից ապրիլի 3-ին, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ։
• Պայմանագրային Ռաֆիկ Ավետիսյանը հայտնաբերվել է իր այգում ծառից կախված վիճակում ապրիլի 11-ին։ Ըստ դատախազության՝ դեպքը կապված չէ զինծառայության հետ: Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
• Ժամկետային Սասուն Սուրենի Մարգարյանը մահացել է մայիսի 10-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ։ Նրա աճյունը հայտնաբերվել է կրակային դիրքի հարակից տարածքում՝ հրազենային վնասվածքով և իրեն ամրակցված ինքնաձիգը կողքին ընկած։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է մեկ սպա և մեկ ժամկետային։
• Ժամկետային Հենրիկ Սամսոնի Արամյանը սպանվել է ծառայակցի կողմից մայիսի 19-ին, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
• Սպա Հովիկ Քոսակյանը մահացել է մայիսի 20-ին, ավտոմեքենայում բռնկված հրդեհի հետևանքով։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
• Պայմանագրային Խաչիկ Բադալյանը մահացել է հիվանդանոցում, մայիսի 24-ին, «հիպերտոնիկ կրիզ, հեմոռագիկ ինսուլտից»։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։
Ադրբեջանական բանակի կորուստներն՝ այստեղ։