2020 թվականի փետրվարի 1–ից 29-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 7 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։
Ոչ մարտական
• Պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանը, Տիգրան Արմենի Արզումանյանը և Նվեր Տիգրանի Շահբազյանը մահացել են փետրվարի 7-ին՝ ձնահյուսի տակ մնալու պատճառով։
• Ժամկետային Վալերի Նելսոնի Պետրոսյանը մահացել է փետրվարի 9-ին, ՊԲ հարավային զորամասերից մեկում, առողջական խնդիրների պատճառով։
• Ժամկետային Տիգրան Մանվելի Մանվելյանը փետրվարի 12-ին, ՊԲ հարավ-արևելյան մարտական դիրքերից մեկում ինքն իրեն գլխի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում։
• Ժամկետային Տիգրան Հուսիկի Մխոյանը փետրվարի 12-ին, ՊԲ հարավային մարտական դիրքում ինքն իրեն գլխի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում։
• Սպայական ծառայության ընդգրված ժամկետային Հայկ Ներսեսի Ասրյանը փետրվարի 14-ին, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ճակատի շրջանում և մահացել։
Ադրբեջանական բանակի փետրվար ամսվա կորուստներն՝ այստեղ։