Փետրվարի 14-ին մահացել է ՊԲ զինծառայող

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վերքից մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

        Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Դատախազությունից հայտնում են, որ մարտական հերթապահության ընդգրկված զինծառայողը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է ճակատի շրջանում և տեղում մահացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *