Ալժիրի ՌՕՈւ 6 միավոր Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչներ արդիականացվում են Ռուսաստանում՝ Ռժևի ավիավերանորոգման գործարանում։
Այս մասին հայտնում է menadefense․net կայքը։
Ռմբակոծիչները արդիականացվելու են մինչև Մ2 մակարդակի։ Արդիականացված Սու-24–երը համալրվելու են նշանառման–նավիգացիոն «ՍՎՊ-24» համակարգով։ Նշենք, Ալժիրի ՌՕՈւ–ում առկա են 30 միավոր Սու-24–եր։
Նշվում է նաև, որ տվյալ արդիականացման համար Ալժիրում հաշվի են առել «ՍՎՊ-24»–ի կիրառումը սիրիական պատերազմում։ Թե ինչքան գումար կվճարի Ալժիրը ինքնաթիռների արդիականացման համար՝ հայտնի չէ։