Սիրիայի բանակն Իդլիբում ևս երկու թուրքական ԱԹՍ է խոցել. SANA

Մարտի 3-ին սիրիական Իդլիբ նահանգի Խան ալ֊Սոբոլ և Սերաքիբ բնակավայրերում Սիրիայի զինված ուժերը խոցել են թուրքական երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը (1, 2)։ Խոցված ԱԹՍ-ների տեսակը չի նշվում:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Իդլիբի նահանգում Թուրքիայի զինված ուժերը խոցել էին Սիրիայի բանակի L-39 ուսումնամարտական ինքնաթիռը, որի օդաչուն մահացել էր։

Ավելի վաղ՝ մարտի 1-ին, Սիրիան հայտարարեց երկրի հյուսիս֊արևմուտքի ու հատկապես Իդլիբի օդային տարածքի փակման մասին։ Նույն օրն, ըստ սիրիական տվյալների, խոցվել էր Թուրքիայի ԶՈւ երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Թուրքական կողմը ևս հայտնում էր Սիրիայի ավիացիոն միջոցների, այդ թվում՝ երկու միավոր Սու֊24 ռմբակոծիչի խոցման մասին, ինչը ևս հաստատվեց SANA գործակալության կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *