Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի, և 13:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան և հարավային զորամասերի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վերքից մահացել են ՊԲ զինծառայողներ, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը:
Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի կայքը (1, 2): Դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Ռազմինֆոյի» հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողները մահացել են տարբեր միջադեպերում:
One response to “Փետրվարի 12-ին մահացել է ՊԲ երկու զինծառայող”