Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վերքից մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
[Թարմացում] ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ մահվան դեպքի առթիվ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով հանցանքներ կատարելու՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար Գ.Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: