2020 թվականի հունվարի 1–ից 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 6 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։
Ոչ մարտական
• Արտյոմ Արթուրի Ղազարյանը հիվանդությունից մահացել է հունվարի 1-ին։
• Պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը մահացել է հունվարի 6-ին՝ գնդացրով ինքն իր վրա կրակելու հետևանքով։
• Պայմանագրային Արթուր Մարտունի Նալբանդյանը մահացել է դժբախտ պատահարից, հունվարի 21-ին, ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
• Ժամկետային Վահրամ Մկրտչի Ավագյանը մահացել է հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում։ Քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
• Հունվարի 3-ին պայմանագրային Հայկ Բարսեղյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նա մահացել է։ Աղբյուրը՝ ՀՀ դատախազություն։
• Սպա Կարեն Դարբինյանը մահացել է հունվարի 3–ին, կրկին ինքազգացողությողությունը վատանալուց հետո։ Աղբյուրը՝ ՀՀ դատախազություն։
Ադրբեջանական բանակի հունվար ամսվա կորուստներն՝ այստեղ։