Իդլիբում խոցվել է սիրիական բանակի ուղղաթիռը․ Թուրքիայի ՊՆ

Փետրվարի 11-ին, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, սիրիական Իդլիբի շրջանում խոցվել է Սիրիայի բանակին պատկանող ուղղաթիռ։

Այս մասին սիրիական պաշտոնական աղբյուրներում առայժմ տեղեկատվություն չկա։

Համացանցում տարածվում է նաև ուղղաթիռի վթարի մի տեսանյութ և նշվում է, որ այն հենց Սիրիայի բանակին պատկանող ուղղաթիռն է, սակայն մենք դեռևս չենք կարող հաստատել դա։ Նշենք միայն, որ տեսանյութում երևացողը Մի-8 ուղղաթիռ է, որից կա նաև Սիրիայի ռազմաօդային ուժերում։

Բացի այդ՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը գրում է, որ նույն տարածքում թուրքական հովանավորությամբ գործող զինյալները ոչնչացրել են սիրիական բանակի երկու տանկ։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին, Իդլիբում Սիրիայի բանակի հետ բախումներում սպանվել էր 5 թուրք զինծառայող, ևս 5-ը վիրավոր էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *