[Թարմացված] Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ․ հունվարին. Razm.info

2020թ․ հունվարի 1-31-ն ընկած հատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info֊ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 4 կորուստ, որից 1-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ը մահացել է անհայտ հանգամանքներում։

Մարտական

Հունվարի 7-ի կեսօրին Ղազախի ուղղությամբ, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական գնդակից սպանվել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող շարքային Ֆարզալիև Ֆարզալի Ալիմյուրսալ օղլուն (Fərzəliyev Fərzəli Əli­mür­səl oğlu): Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ իրականացրել էր ինժեներական աշխատանքներ, իսկ հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել:

Ֆարզալիև Ֆարզալի Ալիմյուրսալ օղլուն
Ֆարզալիև Ֆարզալի Ալիմյուրսալ օղլուն

Ոչ մարտական

Հունվարի 4-ին Սումգայիթում շմոլ գազից խեղդվել էր Ադրբեջանի ներքին զորքերի պայմանագրային զինծառայող 1984թ․ ծնված Բաբաև Ադըշիրին Նադիր օղլուն (Babayev Adışirin Nadir oğlu)։

Բաբաև Ադըշիրին Նադիր օղլուն (Babayev Adışirin Nadir oğlu)
Բաբաև Ադըշիրին Նադիր օղլուն (Babayev Adışirin Nadir oğlu)

Հունվարի 8-ի երեկոյան ինֆեկցիոն հիվանդությամբ զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո մահացել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Ալլահյարով Թեյմուր Ալլահի օղլուն (Allahyarov Teymur Allahi oğlu): Ալլահյարովը բանակ էր զորակոչվել Ադրբեջանի Իսմայիլլի շրջանից:

Ալլահյարով Թեյմուր Ալլահի օղլուն (Allahyarov Teymur Allahi oğlu)
Ալլահյարով Թեյմուր Ալլահի օղլուն (Allahyarov Teymur Allahi oğlu)

[Թարմացում] Ռազմինֆոյին սոցցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, որ հունվարի 6-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 2001թ. ծնված շարքային Զաքիև Մուստաֆա Գաֆար օղլուն (Zəkiyev Mustafa Qafar oğlu)։ Ընտանիքին հայտնել են, որ զինծառայողն ինքնասպան է եղել, սակայն ընտանիքն այդ վարկածին չի հավատում և պնդում է, որ Զաքիևին սպանել են զորամասի սպաները։ Ցանկացած դեպքում կորուստը համարում ենք ոչ մարտական։ [Թարմացում]

ԱՆՀԱՅՏ

[Թարմացում] Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 5-ի թաքցրած կորստի մասին։ Անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի ԶՈւ մայոր Սանան Աղաիրզա օղլու Բադալովը (Bədəlov Sənan Ağairza oğlu)։ Նշված է, որ զինծառայողը մահացել է «ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ», սակայն դեպքի մանրամասներն անհայտ են, այդ պատճառով կորուստը մարտական կամ ոչ մարտական համարել չենք կարող։ [Թարմացում]

[Թարմացում] Փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում հայտնաբերվեց հունվարի 16-ից անհետ կորած համարվող Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) դին։ [Թարմացում]

Հայկական բանակի հունվար ամսվա կորուստներն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *