Մարտական կորուստ Ադրբեջանի ՊՍԾ-ում

Հունվարի 7-ի կեսօրին Ղազախի ուղղությամբ, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող շարքային Ֆարզալիև Ֆարզալի Ալիմյուրսալ օղլուն (Fərzəliyev Fərzəli Əli­mür­səl oğlu):

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՍԾ պաշտոնական կայքը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է` Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ իրականացրել է ինժեներական աշխատանքներ, իսկ հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել:

Տավուշի հատվածում Ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել։

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Dienstag, 7. Januar 2020
Ֆարզալիև Ֆարզալի Ալիմյուրսալ օղլուն

Նշվում է, որ ՊՍԾ պետ Էլչին Ղուլիևը մեկնել է առաջնագիծ:

Նշենք, որ 2020թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և այլ ուժային կառույցների 2 կորստի մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *