Ավտովթարից 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում երկու մեքենաների բախումով ավտովթար է տեղի ունեցել, ինչի պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ չորս զինծառայող և 1 քաղաքացիական անձ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Մահացածներից նշվում է միայն 1956թ. ծնված Յուսուբով Մանաֆ Նյուսուբաթ օղլուի (Yusubov Mənaf Nüsubət oğlu) անունը, սակայն չի նշվում, արդյոք Յուսուբովը զինվորական էր, թե քաղաքացիական անձ։

Ավտովթարից 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Լուսանկարը՝ APA գործակալության
Ավտովթարից 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Լուսանկարը՝ APA գործակալության

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ևս երկու անձ ծանր վնասվածքներ են ստացել, սակայն հայտնի չէ նրանք քաղաքացիական անձինք են, թե զինվորական։ Վիրավորներն են՝ 1984թ. ծնված Ալիև Ռամիլ Գյուլհասան օղլուն (Əliyev Ramil Gülhəsən oğlu) և 1991թ. ծնված Մուսազադե Ազեր Մյուրվաթ օղլուն (Musazadə Azər Mürvət oğludur)։

Այս պահին վթարից այլ մանրամասներ հայտնի չեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *