ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է ուղարկում Դաղստան

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Դաղստան է ուղարկել ևս մեկ ստորաբաժանում` բաղկացած 60 հոգուց և 14 միավոր տեխնիկայից։ Ստորաբաժանումները միանալու են Դաղստանի տարածքի ախտահանման աշխատանքներին։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Դաղստան է տեղափոխել երկու դաշտային բազմաֆունկցիոնալ հոսպիտալ՝ կորոնավիրուսով հիվանդների համար։ Երկու հոսպիտալում միասին կա 200 մահճակալ։ Հոսպիտալների հետ շրջան են գնացել 235 զինծառայող, 148 բժիշկ և բժշկական անձնակազմ, 58 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։ Դաղստանում է նաև ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ստորաբաժանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *