Ռուսաստանի ՊՆ-ն Դաղստանին մի քանի 100 տեղանոց անշարժ և շարժական հոսպիտալով կապահովի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Դաղստան է տեղափոխում երկու դաշտային բազմաֆունկցիոնալ հոսպիտալ՝ կորոնավիրուսով հիվանդների համար։ Երկու հոսպիտալում միասին կա 200 մահճակալ։ Հոսպիտալների հետ շրջան են ժամանելու 235 զինծառայող, 148 բժիշկ և բժշկական անձնակազմ, 58 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։

Դաղստան է գալու նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ստորաբաժանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Դաշտային հոսպիտալների շրջանակներում կբացազատվեն ընդունող-տեսակավորող, հոսպիտալային և ինֆեկցիոն, սանիտարաէպիդեմիոլոգիական, անեստեզիոլոգիական և ռեանիմացիոն լաբորատոր բաժանմունքներ։

Հոսպիտալներում տեղադրվելու են համապատասխան սարքավորումներ (ռենտգենի սարք, ուլտրաձայնային հետազոտման, թոքերի արհեստական շնչառության սարքեր ևն)։

Նշենք, որ բացի այս, պաշտպանության նախարարությունը, Դաղստանի ղեկավարի խնդրանքով և ՌԴ նախագահի հրամանով, շրջանի տարածքում կորոնավիրուսով վարակված 200 պացիենտ տեղավորող 3 բժշկական կենտրոն է կառուցում։ ՊՆ-ն շինարարությունը նախատեսում է ավարտել մինչև հունիսի 30-ը։

Նշենք, որ Դաղստանը վարակվածների թվով Ռուսաստանի շրջաններից առաջատարներից է։ Ռուսաստանի նախագահի հրամանով՝ մայիսի 19-ից ՌԴ պաշտպանության նախարարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը լծվել են Կորոնավիրուսի դեմ պայքարի գործին։ Պաշտոնական վիճակագրության թվերը տարբերվում են իրական պատկերից։ Այստեղ հիվանդանոցներում տեղի, բժիշկների, սարքերի և դեղորայքների, պաշտպանիչ հագուստների պակաս կա։ Ավելի քան 13 հազար մարդու մոտ թոքաբորբ է։ Իրավիճակի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *