[Թարմացված] Բաց աղբյուրները հայտնում են Ադրբեջանի ՊՍԾ կորստի մասին

Մայիսի 23-ին սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրել են, որ Ադրբեջանի Ղազախի շրջանում մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ալիև Ամրահ Վագիֆ օղլուն (Əliyev Əmrah Vaqif oğlu):

Գրառումներում նշվում է, որ հայտնի չէ, թե զինծառայողը ինչ պայմաններում է մահացել՝ մարտական, թե ոչ մարտական: Այս մասին ՊՍԾ֊ն դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։

[Թարմացում] Ադրբեջանական ընդդիմադիր Meydan հեռուստաընկերության կայքը, հղում անելով զինծառայողների հարազատներին, գրում է, որ Ալիև Ամրահը ինքնասպան է եղել։ Ըստ աղբյուրի՝ վերջինս ծառայում էր Ղազախի շրջանի Խանլըղլար գյուղի ՊՍԾ զորամասերից մեկում։ [Թարմացում]

Հարկ է նշել նաև, որ գրառումներն ադրբեջանական տիրույթում տարածվում են նույն տեքստով՝ եկած մեկ աղբյուրից, այդ պատճառով հավանական է նաև, որ տեղեկատվությունը ոչ հստակ լինի։

Հավելենք, որ 2020թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 21 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *