Մարտի 11-ին սոցցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի դարձավ, որ մահացել է Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov)։
Մահվան պատճառն ու հանգամաներքները սկզբնաղբյուր գրառման մեջ չէր նշվում։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնեց, որ փոխգնդապետ Քյարիմովը մահացել է մարտի 10-ին՝ լյարդի ցիռոզից։

Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 14 կորուստ։