Tag Archives: PKK

Իդլիբում, չնայած որոշ խախտումների, հրադադար է. Թուրքիայի ՊՆ

Հուլուսի Աքար Մայիս 25, 2020 17:40 | RAZM.INFO -

Մայիսի 25-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն, անդրադառնալով մերձավորարևելյան 2 երկրում` Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին, հայտարարել է, թե այդ երկրների հյուսիսային շրջաններում Թուրքիայի զինված ուժերի իրականացրած ռազմագործողությունների հետևանքով հունվարի 1-ից մինչ օրս 1458 «ահաբեկիչ», այսինքն՝ քուրդ զինյալ է «չեզոքացվել»։

Continue reading

Էրդողանը սպառնում է առաջիկա օրերին գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հոկտեմբեր 6, 2019 18:54 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» մասին, հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է առաջիկա օրերին նոր ռազմական գործողություն սկսել միայնակ, քանի որ ԱՄՆ-ն չի կատարում իր պարտավորությունները։

Continue reading

Թուրքիան երկու կորուստ ունի Իրաքի հյուսիսում, քրդերը՝ 19․ Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Թուրքիայի զինուժը ցամաքային գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում Մայիս 31, 2019 13:28 | RAZM.INFO -

Իրաքի հյուսիսային Հաքուրքի շրջանում Թուրքիայի ԶՈւ մայիսի 27-ին սկսած գործողությունների ընթացքում սպանվել է երկու թուրք զինծառայող՝ հետևակի լեյտենանտ Ռաշիթ Այդընը և հետևակի սերժանտ Մեհմեթ Թաշհանը։ Հայտարարվել է նաև քրդական կողմի 19 կորստի մասին։

Continue reading

Թուրքիայում ԱԱԽ նիստին քննարկվել է Իրաքի հյուսիսում գործողությունները

Թուրքիայի ԱԱԽ նիստը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Մայիս 31, 2019 12:50 | RAZM.INFO -

Մայիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որի ընթացքում քննարկվել են Իրաքի հյուսիսում և Սիրիայում՝ մասնավորապես Իդլիբ նահանգում, անցկացվող ռազմական գործողությունները, ինչպես նաև Կիպրոսի շուրջ Թուրքիայի սկսած ապօրինի հորատումների շուրջ առաջացած խնդիրները։

Continue reading

Թուրքիայի զինուժը ցամաքային գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի զինուժը ցամաքային գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում Մայիս 28, 2019 16:49 | RAZM.INFO -

Մայիսի 27-ի երեկոյան ժամը 20։00-ից Թուրքիայի զինված ուժերը
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ ցամաքային ու օդային գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Հաքուրքի շրջանում։

Continue reading

4 թուրք զինծառայող է սպանվել Թուրքիա-Իրաք սահմանին

Թուրքիայի զինծառայողները թուրք-սիրիական սահմանի մոտակայքում Ապրիլ 20, 2019 16:13 | RAZM.INFO -

Ապրիլի 19-ին Թուրքիայի-Իրաք սահմանին քրդերի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է 4 թուրք պայմանագրային զինծառայող՝ Էրհան Չիյափուլը, Մուրաթ Շահինը, Շևքեթ Չեթինը և Յեներ Քըրըքջըն։ Եվս 6 զինծառայող վիրավոր են։ 

Continue reading

Թուրքիայի հարավ-արևելքում PKK-ի հետ բախումից սպանվել է 7 թուրք զինծառայող

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և այլ վայրերում ձեռնարկվել է հատուկ գործողություններ PKK-ի դեմ․ (արխիվ) Հոկտեմբեր 4, 2018 12:20 | RAZM.INFO - Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի Բաթման քաղաքի Գյոյչուշ թաղամասում շարժման ժամանակ զինվորական զրահամեքենայի պայթելու հետևանքով մահացել է 7, վիրավորվել՝ 2 զինծառայող։  Continue reading

Հունիսի 22-28-ը թուրք–քրդական բախումներում սպանվել է 4 զինծառայող

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներն Իրաքի հյուսիսում. հունիս 2018թ. Հունիս 29, 2018 19:27 | RAZM.INFO - Հունիսի 22-28–ը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում և Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել ևս 6–ը։  Continue reading

Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է 6 զինծառայող, վիրավորվել 15-ը. Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Թուրքիայի ուժայինները Իրաքի հյուսիսում. (արխիվ) Հունիս 11, 2018 10:44 | RAZM.INFO - Հունիսի 1-7-ը Թուրքիայի մի քանի նահանգներում և Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում սպանվել է 6 զինծառայող, վիրավորվել ևս 15-ը:  Continue reading

Թուրքիան ռազմագործողություն է իրականացնում Իրաքի հյուսիսում. Բաղդադը տեղյակ չէ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներն Իրաքի հյուսիսում. հունիս 2018թ. Հունիս 7, 2018 11:19 | RAZM.INFO - Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմական գործողություն է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) դեմ: Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել: Գործողությունն Իրաքի հետ համաձայնեցված չի եղել: Continue reading