Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է 6 զինծառայող, վիրավորվել 15-ը. Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Հունիսի 1-7-ը Թուրքիայի մի քանի նահանգներում և Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում սպանվել է 6 զինծառայող, վիրավորվել ևս 15-ը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ուժայինները Իրաքի հյուսիսում. (արխիվ)

Թուրքիայի ուժայինները Իրաքի հյուսիսում. (արխիվ)

Գործողությունները մասնավորապես իրականացվել են Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին, Շրնաք և Իրաքի հյուսիսային շրջաններում: Ըստ թուրքական պաշտոնական ացբյուրների՝ գործողություններում «շարքից հանվել է» PKK-ի 64 մարտիկ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներսում քրդական ուժերի դեմ գործողություններից զատ, թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում ռազմական գործողություն է սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել:

Անկարան գործողությունն Իրաքի հետ չի  համաձայնեցրել: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին Թուրքիայի գործողությունները համարել է Իրաքի տարածքային ամբողջականության խախտում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *