4 թուրք զինծառայող է սպանվել Թուրքիա-Իրաք սահմանին

Ապրիլի 19-ին Թուրքիայի-Իրաք սահմանին քրդերի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է 4 թուրք պայմանագրային զինծառայող՝ Էրհան Չիյափուլը, Մուրաթ Շահինը, Շևքեթ Չեթինը և Յեներ Քըրըքջըն։ Եվս 6 զինծառայող վիրավոր են։ 

Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են պետական «Անադոլու» գործակալությանը, նշելով, որ զինծառայողները սպանվել են Թուրքիայում «ահաբեկիչ» համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ կազմակերպված գործողությունների ժամանակ։ Նշվում է նաև, որ թուրքական կողմը պատասխան հարվածն է հասցրել օդուժի և ցամաքային ուժերի օգնությամբ։ Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ գործողությունները Թուրքիա-Իրաք սահմանին դեռ շարունակվում են։

Ապրիլի 19-ին սպանված թուրք զինծառայողներ՝ Էրհան Չիյափուլը, Մուրաթ Շահինը, Շևքեթ Չեթինը և Յեներ Քըրըքջըն
Ապրիլի 19-ին սպանված թուրք զինծառայողներ՝ Էրհան Չիյափուլը, Մուրաթ Շահինը, Շևքեթ Չեթինը և Յեներ Քըրըքջըն

Նշենք, որ դեպքի առթիվ Թուրքիայի պաշտպանության նախարարին և ԶՈւ ԳՇ պետին ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ–ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։ Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *