Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմական գործողություն է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) դեմ: Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել: Գործողությունն Իրաքի հետ համաձայնեցված չի եղել:
Թուրքական «Հաբեր թյուրք» կայքը հունիսի 7-ին Իրաքի հյուսիսից ռազմագործողության վերաբերյալ ռեպորտաժ է ներկայացրել: Ռեպորտաժում երևում է, որ գրավված տարածքներում արդեն էկսկավատորներ և այլ տեխնիկա է աշխատում: Թուրքիան ամրանում է PKK-ից վերցված տարածքներում:
- Թուրքիայի ԶՈւ զինծառայողներն Իրաքի հյուսիսում. հունիս 2018թ.
- Թուրքիայի ԶՈւ ռազմագործողություն Իրաքի հյուսիսում. հունիս 2018թ.
«Հյուրիեթ» պարբերականի սյունակագիր Աբդյուքադիր Սելվին նշում է, որ գործողության նախապատրաստական փուլը 3 ամիս է տևել: Թուրքիան քրդական ճամբարների փոխարեն արդեն 11 ռազմաբազա հիմնել Իրաքի տարածքում, նախատեսում է դրանք ավելացնել: Ըստ թուրքական կողմի հայտնած տեղեկությունների՝ PKK-ի ճամբարներից Ավաշին-Բասյանն արդեն Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ է:
«Հաբեր թյուրք»-ի տվյալներով՝ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին Թուրքիայի գործողությունները համարել է Իրաքի տարածքային ամբողջականության խախտում: Ռազմագործողությունը համաձայնեցված չի եղել Բաղդադի հետ: