Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի Բաթման քաղաքի Գյոյչուշ թաղամասում շարժման ժամանակ զինվորական զրահամեքենայի պայթելու հետևանքով մահացել է 7, վիրավորվել՝ 2 զինծառայող։
Այս մասին հայտնում է թուրքական CNN գործակալության Türk ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները ճանապարհի վրա տեղադրել են ինքաշեն պայթուցիկ, որը գործարկվել է թուրք զինվորականների մեքենայի անցնելու պահին։
Ավելի ուշ թուրքական ուժերը այստեղ լայնածավալ գործողություն են սկսել։
Հիշեցնենք, որ Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում: