Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը Թուրքիայում` Միջերկրական ծովի արևելքում, ՆԱՏՕ-ի հետ համատեղ անցկացվում է «Կապույտ կիտ -2018» (MAVİ BALİNA-2018) հակասուզանավային զորավարժությունը, որին մասնակցում են նաև ԱՄՆ, Ադրբեջանի, Բահրեյնի, Ալժիրի, Քաթարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի և Սաուդյան Արաբիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը։
Այս մասին հայտնում է Թուրքիայի զինված ուժերի ԳՇ կայքը։
Նշվում է, որ զորավարժության նպատակն է մասնակից ստորաբաժանումների պատրաստումը հակասուզանավային և օդային պաշտպանությանը։