Daily Archives: Փետրվար 7, 2017

Հակառակորդն Արցախի ուղղությամբ հրետանի է կիրառել

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Փետրվար 7, 2017 21:33 | RAZM.INFO - Փետրվարի 7-ին Արցախում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծին ԵԱՀԿ առաքելության կողմից դիտարկման առաքելության ավարտից հետո ադրբեջանական զինուժը հայկական դիրեքրի ուղղությամբ կրակել է Դ-44 տիպի հրանոթներից և տարբեր տրամաչափի ականանետներից։ Continue reading

Ալիևն ազգային հերոսի կոչում է շնորհել Չինարիում սպանված դիվերսանտին

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն (Qurbanov Çingiz Salman oğlu) Փետրվար 7, 2017 19:07 | RAZM.INFO - Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով 2016 թ. դեկտեմբերի 29-ին հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման ընթացքում սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Չինգիզ Գուրբանովին շնորհվել է «ազգային հերոսի» կոչում: Continue reading

ՌԴ ռազմաօդային ուժերում հանկարծակի ստուգումներ են սկսվել

Փետրվար 7, 2017 18:47 | RAZM.INFO - ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռազմաօդային ուժերում հրամանատարական մարմինները, զորամիավորումներն ու զորամասերը բերվում են մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի. անակնկալ ստուգումները մեկնարկել են ՌԴ նախագահի հրամանով: Continue reading

Մինչև մայիս Ռուսաստանը Սերբիային անվարձահատույց կփոխանցի 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ Փետրվար 7, 2017 17:54 | RAZM.INFO - ՄիԳ-29 կործանիչները Սերբիայի «Մոմա Ստանոյլովիչ» ավիաբազայում կվերանորոգեն և կարդիականացնեն ռուս մասնագետները, ինչից հետո կտրամադրվեն Սերբիայի ՌՕՈւ 204-րդ ավիացիոն բրիգադին։ Այս մասին հայտնում  է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով սերբական Tanjug գործակալությանը։ Continue reading

Թուրքական զինուժը կրկին հարվածել է Իրաքում և Սիրիայում քրդերի դիրքերին

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Փետրվար 7, 2017 17:18 | RAZM.INFO - Փետրվարի 6-ի երեկոյան Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Սինաթ-Հաֆթանին և Հաքուրք շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Continue reading

Իրանը տեղական արտադրության 5 տեսակի նոր զենք է ներկայացրել

Իրանը ներկայացրել է նոր սպառազինություն Փետրվար 7, 2017 16:58 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեղական արտադրության 5 տեսակի նոր զենք, այդ թվում՝ «Ֆաջր-5» կառավարվող հրթիռը, 40մմ տրամաչափով նռնականետ, «Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիրը, 5.56×45 տրամաչափի «Մասաֆ» ավտոմատը և ատրճանակ։  Continue reading

Սիրիան պատրաստվում է Պալմիրայի երկրորդ ազատագրմանը

Սիրիայի կառավարական ուժերը Պալմիրայի մատույցներում Փետրվար 7, 2017 15:03 | RAZM.INFO - Սիրիայի իշխանությունները հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ մեկնարկում են «Իսլամական պետություն» ահաաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Պալմիրայի ազատագրմանը: Continue reading

Սիրիայում փոփոխական հաջողություններով շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ԻՊ զինյալների միջև

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր Փետրվար 7, 2017 14:58 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից հյուսիս-արևմուտքում՝ Խայան հանքի մոտակայքում մի քանի տեղից պայթեցրել են գազատարը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:  Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Հադրութի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Փետրվար 7, 2017 13:26 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:  Continue reading

ՌԴ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են իրականացնում

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են անում Հայաստաննի «Ալագյազ» զորավարժարանում, (արխիվ)։ Փետրվար 7, 2017 12:23 | RAZM.INFO - Փետրվարի 6-ին Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են սկսել Հայաստանի բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Continue reading