Փետրվարի 6-ին Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեղական արտադրության 5 տեսակի նոր զենք, այդ թվում՝ «Ֆաջր-5» կառավարվող հրթիռը, 40մմ տրամաչափով նռնականետ, «Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիրը, 5.56×45 տրամաչափի «Մասաֆ» ավտոմատը և ատրճանակ։
Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ներկայացված արտադրանքի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել։
Նշենք , որ «Մասաֆ» ավտոմատը Իրանը ներկայացրել է դեռ 2016-ի հոկտեմբերին՝ IPAS-2016 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսի ժամանակ։
WATCH: Iran begins the mass production of state-of-the-art defense equipment
تم نشره بواسطة Press TV في 6 فبراير، 2017
Pingback: ԻՀՊԿ զորավարժությանն իրանական արտադրության ԶՀՀ-ներ և հրթիռներ են կիրառվել | Ռազմ.info