Սիրիան պատրաստվում է Պալմիրայի երկրորդ ազատագրմանը

Սիրիայի իշխանությունները հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ մեկնարկում են «Իսլամական պետություն» ահաաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Պալմիրայի ազատագրմանը: Այս մասին հայտնում է արաբական «Ալ-Մասդար» լրատվակայքը:

Սակայն ներկայում բացի այս տվյալներից այլ մանրամասներ չեն տրամադրվում: Նշվում է, որ սիրիական ուժերը կարողացել են ամբողջական վերահսկողություն հաստատել Պալմիրային մոտ տեղակայված «Տ-4» ավիաբազայի վրա և պատրաստվում են առաջ շարժվել:

Ավելացնենք, որ ԻՊ զինյալները պայթեցրել են Սիրիայի Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից հյուսիս-արևմուտքում՝ Խայան հանքի մոտակայքում գտնվող գազատարը:

Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 23-24-ի մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են հաջողություն գրանցել ԻՊ զինյալների դեմ մարտերում և գրավել Պալմիրա քաղաքի մի շարք ռազմավարական կետեր:

Սակայն նույն տարվա դեկտեմբերին իսլամիստներին հաջողվել է կրկին վերահսկողություն սահմանել այդ բնակավայրում:

Ավելացնենք, որ ռուսաստանցի ռազմական փորձագետ Անտոն Մարդասովի խոսքերի համաձայն՝ նախորդ անգամ սիրիական ուժերը չկարողացան պահել Պալմիրան, քանի որ այն գրավելուց հետո բավական չափով չէին ամրացել քաղաքում: Մարդասովը նշում է, որ Պալմիրայի գրավումից հետո անհրաժեշտ է զարգացնել առաջխաղացումը դեպի Դեր Զոր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *