ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռազմաօդային ուժերում հրամանատարական մարմինները, զորամիավորումներն ու զորամասերը բերվում են մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի. անակնկալ ստուգումները մեկնարկել են ՌԴ նախագահի հրամանով:
ՌԴ ՊՆ ղեկավարը հայտնել է, որ ստուգվելու են զորքերի մարտական հերթապահությունը, ավիախմբերի՝ «ագրեսիաներին դիմագրավելու պատրաստվածության աստիճանը», բացազատվելու են ՀՕՊ համակարգերը: Առաջադրանքների կատարման համար ՌՕՈւ գլխավոր շտաբում ձևավորվել են հսկիչ խմբեր:
Զորամասների ստորաբաժանումները անցկացնելու են նաև մարտավարական վարժանքներ և ստուգողական պարապմունքներ:
Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Հայաստանում տեղակայված ավիախմբի մասնակցության մասին որևէ տեղեկություն դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ 2016-ի հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինված ուժերում անցկացվել են զորքերի բոլոր տեսակների լայնամասշտաբ հանկարծակի ստուգումներ:
Pingback: ՌԴ ՌՕՈւ հանկարծակի ստուգումներին ներգրավվել է 20 տեսակի ինքնաթիռ | Ռազմ.info