ՄիԳ-29 կործանիչները Սերբիայի «Մոմա Ստանոյլովիչ» ավիաբազայում կվերանորոգեն և կարդիականացնեն ռուս մասնագետները, ինչից հետո կտրամադրվեն Սերբիայի ՌՕՈւ 204-րդ ավիացիոն բրիգադին։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով սերբական Tanjug գործակալությանը։
Կործանիչների արդիականացման համար Սերբիան կծախսի 180-230 մլն եվրո (190-240 մլն դոլար), աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018-ին։
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Սերբիայի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց կտրամադրի 6 միավոր ՄիԳ -29 կործանիչներ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք:
Նշենք , որ ևս 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ Սերբիային կնվիրի Բելառուսը։ Կործանիչներից բացի Սերբիային անհատույց կտրամադրվի նաև 2 միավոր Բուկ-Մ1 զենիթահրթիռային համալիր։
Իսկ մայիսին Բելառուսի և Սերբիայի միջև կստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողով, որի հիմնական նպատակներից է Սերբիային մասնավորապես Ս-300Վ համակարգերի փոխանցումը քննարկելու հարցը։