Daily Archives: Փետրվար 1, 2017

ՊԲ-ն կասեցրել է Ադրբեջանի դիվերսիան և գերեվարել ադրբեջանցի զինծառայողի

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Փետրվար 1, 2017 23:12 | RAZM.INFO - Փետրվարի 1-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: Continue reading

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի և ԱԱԽ քարտուղարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի հետ Փետրվար 1, 2017 20:44 | RAZM.INFO - Իրանում իր պաշտոնական այցի ընթացքում փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ: Continue reading

Բելառուսը Սերբիային նվիրում է ՄիԳ-29 կործանիչներ և Բուկ-Մ1 ԶՀՀ-ներ

ՄիԳ-29 կործանիչ. Բելառուսի ՌՕՈւ Փետրվար 1, 2017 18:59 | RAZM.INFO - Սերբիան և Բելառուսը  հունվարի 26-ին ստորագրել են պայմանագիր՝ Սերբիային 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ և 2 միավոր  Բուկ-Մ1 զենիթահրթիռային համալիրներ անհատույց  տրամադելու մասին։ Սերբիան միայն վճարելու է բելառուսական ձեռնարկություններում տեխնիկայի արդիականցման և վերանորգման ծախսերը։ Continue reading

Ապրիլյան պատերազմի մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ առկա է հստակեցված կարգ. ՊԲ

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության Փետրվար 1, 2017 17:02 | RAZM.INFO - 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը: Continue reading

Ապրիլին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կայցելի Վրաստան

Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսան Հասանովի հանդիպումը Փետրվար 1, 2017 16:26 | RAZM.INFO - Փետրվարի 1-ին Թբիլիսիում  հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը: Կողմերը քննարկել են ռազմավարական համագործակցության հարցեր և Ադրբեջանի ՊՆ ղեկավարի այցը Վրաստան: Continue reading

Գերմանիայի զինուժը մտադիր է համալրվել MEADS ՀՕՊ համակարգերով

Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության միջին հեռահարության MEADS ՀՕՊ համակարգ, Գերմանիայի ԶՈւ Փետրվար 1, 2017 16:24 | RAZM.INFO - Գերմանիայի զինուժը մտադիր է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինել MEADS համակարգերով։ Նախատեսվող ծախսերի քանակը դեռ հստակ հայտնի չէ։ Այս մասին Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարությունը հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը։ Continue reading

Ադրբեջանում հայտնում են 4 ահաբեկչի սպանելու մասին

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների. (արխիվ) Փետրվար 1, 2017 15:14 | RAZM.INFO - Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնում է, որ այդ երկրի մի խումբ քաղաքացիներ համալրել են արտասահմանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի շարքերը և պատրաստվում էին գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում: Ծառայության հատուկջոկատայինների գործողության արդյունքում հունվարի 31-ին սպանվել է 4 զինյալ: Continue reading

ԱՄՆ Կոնգրես է մտցվել Իրանի նկատմամբ զինուժ կիրառելու բանաձև

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Փետրվար 1, 2017 14:46 | RAZM.INFO - Ըստ «Իրանի նկատմամբ զինված ուժեր կիրառելու մասին» բանաձևի՝  ԱՄՆ նախագահը  Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար կարող է ռազմական ուժ կիրառել։ Բանաձևն առաջարկել է Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Էլսի Հասթինգսը։ Բանաձևը դեռ քննարկման չի դրվել:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. փետրվարի դրությամբ. աղյուսակ

Մարտի 11-ին Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն մասնակցել է հատուկ նշանակության կուրսերն ավարտած զինծառայողների երդման արարողությանը: Փետրվար 1, 2017 13:51 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերի ԳՇ կայքը հրապարակել է ԶՈւ թվաքանակը՝ 2017 թ. փետրվարի 1-ի դրությամբ: Ըստ այդ տվյալների՝ թուրքական զինուժի և պաշտպանության նախարարության անձնակազմը 401.199 է, որից 38915-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 362.284-ը՝ զինծառայողներ։ Continue reading

Եգիպտոսի համար հավաքված Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռը փորձարկման փուլում է

Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռ Փետրվար 1, 2017 13:38 | RAZM.INFO - Մեկնարկել է ռուսաստանյան արտադրության Կա-52 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռի՝ Եգիպտոսի համար նախատեսված առաջին օրինակի փորձարկման փուլը: Այս մասին հայտնում է «Вертолеты России» ուղղաթիռաշինական հոլդինգի կայքը: Continue reading