ԵԱՀԿ դիտարկում Արցախի Հադրութի ուղղությամբ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը: 

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Դիտարկման առաքելությանը Արցախի կողմից ուղեկցել են ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ նախորդ դիտարկումն անցկացվել է հունվարի 24-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *