Սիրիայում փոփոխական հաջողություններով շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ԻՊ զինյալների միջև

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից հյուսիս-արևմուտքում՝ Խայան հանքի մոտակայքում մի քանի տեղից պայթեցրել են գազատարը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը: 

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Պայթյունների հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել հանքի տարածքում և մոտակա վայրերում:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ ԻՊ զինյալները պայթեցրել են այդ նույն տարածքում գազի մշակման գործարանը:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ արդեն գրեթե 3 շաբաթ է, ինչ ԻՊ զինյալները վերահսկում են Հալեպ քաղաքին խմելու ջուր մատակարարող հիմնական աղբյուրները: Սրա հետևանքով հունվարի կեսից Հալեպի և հարակից տարածքների շուրջ 1,8 միլիոն մարդ զրկված է խմելու ջրից:

Փետրվարի 7-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը բելգիական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ 2 հիմնական խնդիր ունեն. Առաջինը պայքարել Սիրիայում կռվող ահաբեկչական խմբավորումների դեմ, 2-րդը՝ միջսիրիական բանակցությունների իրականացնում է՝ երկրում նոր քաղաքական համակարգի հաստատման ուղղությամբ: Փոխանցում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Ասադը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ կլինի նաև Սիրիայի համար:

Միևնույն ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում եմ մարտերը ԻՊ զինյալների դեմ Դեր Զոր, Հոմս, Դամասկոսի նահանգներում: Սիրիայի կառավարական ուժերին նաև աջակցում է Ռուսաստանի օդուժը: Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ՌԴ ԶՈւ Մի-8 ուղղաթիռը հարվածում Սիրիայում՝ Հոմս նահանգի արևելքում ԻՊ զինյալներին:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 11-ին Սիրիայում ԻՊ զինյալները Սիրիայի կառավարական բանակի հետ մի քանի օրյա մարտերում վերանվաճել են  Հոմս նահանգի Պալմիրա քաղաքը, որը մարտի 23-24-ի մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը  գրավել էին ԻՊ զինյալներից:

Նշենք, որ ըստ IHS Markit վերլուծական կենտրոնի «Իսլամական պետությունը» 2016-ին կորցրել է Սիրիայում և Իրաքում վերահսկած տարածքների 23 տոկոսը. նրա վերահսկած տարածքը հունվարին ունեցած 78 հազար քառակուսի կիլոմետրից նվազել է մինչև 60 հազար քառակուսի կմ-ի։

Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ին Աստանայում բանակցությունների առաջին փուլի ընթացքում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ:

Սակայն բացի այս քայլը, սիրիական հակամարտության կարգավորման հարցով որևէ հստակ պայմանավորվածություն չէր հաջողվել ձեռք բերել: Սիրիական ճգնաժամը սկսվել է 2011-ից, մինչև այժմ Սիրիայի կառավարական ուժերը բախումների են գնում տարբեր զինյալ խմբավորումների հետ:

One response to “Սիրիայում փոփոխական հաջողություններով շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ԻՊ զինյալների միջև

  1. Pingback: Սիրիան պատրաստվում է Պալմիրայի երկրորդ ազատագրմանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *