Daily Archives: Սեպտեմբեր 26, 2016

Բաքու է ժամանելու ՌԴ Կասպյան նավատորմի ռազմանավերից մեկը

Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը Սեպտեմբեր 26, 2016 21:10 | RAZM.INFO - Սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը դերծովակալ Սերգեյ Պինչուկի հրամանատարությամբ դուրս է եկել Մախաչկալայից և ուղևորվել Բաքու: Continue reading

Առաջիկա ամիսներին Իրանը 3 տեսակի նոր հրթիռ է արտադրելու

Իրանական արտադրության «Զոլֆաղար» հրթիռային համակարգը զորահանդեսի ժամանակ Սեպտեմբեր 26, 2016 20:21 | RAZM.INFO - Մինչ իրանական օրացույցով տարեվերջ (2017թ. մարտի 21) Իրանը սկսելու է «Ղադիր», «Սաջիլ», «Խորամշահր» հրթիռների արտադրությունը: Այս մասին սեպտեմբերի 25-ին ԻԻՀ մեջլիսի նստաշրջանի ժամանակ հայտնել է Իրանի  պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը: Continue reading

Պաշտոնատար անձանց համար ամենամյա հավաք-պարապմունքներ ՀՀ ՊՆ-ում

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքներ պաշտոնատար մարդկանց համար. 2016 սեպտեմբեր Սեպտեմբեր 26, 2016 18:54 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները: Continue reading

Սու-24 ինքնաթիռի բազային տարբերակը այլևս չի շահագործվի

Վերջին անգամ օդ բարձրացած Սու-24-ի սկզբանական տարբերակը Սեպտեմբեր 26, 2016 17:09 | RAZM.INFO - Սեպտեմբերի մեկից դադարեցվել է Սու-24 ինքնաթիռների բազային տարբերակի շահագործումը: 2016-ի օգոստոսի 31-ին Ղրիմի Սակի ռազմական օդանավակայանում տեղակայված Սևծովյան նավատորմի ավիացիայի Սու-24 ինքնաթիռը իր վերջին թռիչքն է կատարել: Continue reading

Իրան է ժամանել իտալական ռազմանավ

Իտալական «Եվրո» ռազմանավը Սեպտեմբեր 26, 2016 17:06 | RAZM.INFO - Սեպտեմբերի 24-ին,  Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբաս է  ժամանել Իտալիայի զինված ուժերի «Եվրո» ռազմանավը: Իտալական ռազմանավի այցը եղել է երկու երկրների միջև  քաղաքական , ռազմական համագործակցության շրջանակներում: Continue reading

Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ

Սեյրան Օհանյանի այցը հյուսիսարևելյան սահմանագոտի Սեպտեմբեր 26, 2016 17:05 | RAZM.INFO - Սեպտեմբերի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։ Continue reading

Պաշտպանության բանակում անցկացվել են պահեստազորայինների հավաքներ

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի պահեստազորայինների հավաքներ Սեպտեմբեր 26, 2016 16:08 | RAZM.INFO - ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մեկնարկել են Արցախի պահեստազորայինների հավաքներ: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի սեպտեմբերի 24-ի թողարկումից։ Continue reading

ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի ճամբարային հավաք Սեպտեմբեր 26, 2016 11:34 | RAZM.INFO - Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելելու է Մինսկ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Continue reading