Սեպտեմբերի 24-ին, Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբաս է ժամանել Իտալիայի զինված ուժերի «Եվրո» ռազմանավը: Իտալական ռազմանավի այցը եղել է երկու երկրների միջև քաղաքական , ռազմական համագործակցության շրջանակներում: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իտալական «Եվրո» ռազմանավը
Իրանի ռազմածովային ուժերի առաջին տարածաշրջանի հրամանատար, ծովակալ Հոսեյն Ազադի խոսքերով՝ նմանատիպ այցերի նպատակը երկու կամ ավելի երկների համատեղ զորավարժություններ կազմակերպելն է:
Այցի շրջանակներում ռազմանավի անձնակազմը հանդիպել Է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ, այցելել իրանական մի քանի կղզիներ:
Ավելի վաղ` սեպտեմբերի 5-ին, փոխծովակալ Ռոբերտո Չիա Մարսելլայի գլխավորությամբ Իրան էր ժամանել իտալական բանակի պատվիրակությունը և այցելել էր իրանական ԶՈւ տարբեր ստորաբաժանումներ:
Pingback: Իրանի և Իտալիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել | Ռազմ.info