Մինչ իրանական օրացույցով տարեվերջ (2017թ. մարտի 21) Իրանը սկսելու է «Ղադիր», «Սաջիլ», «Խորամշահր» հրթիռների արտադրությունը: Այս մասին սեպտեմբերի 25-ին ԻԻՀ մեջլիսի նստաշրջանի ժամանակ հայտնել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը: Փոխանցում է իրանական Press TV լրատվական գործակալությունը:

Իրանական արտադրության «Զոլֆաղար» հրթիռները զորահանդեսի ժամանակ
Դեհղանի խոսքերով Իրանն արդեն սկսել է մեկ այլ հրթիռի` «Զոլֆաղարի» արտադրությունը, որն ունի գործողության 750կմ շառավիղ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի շրջանակներում Բանդար Աբասում ցուցադրվել են մասնավորապես նաև «Զոլֆաղար» հրթիռային համալիրները:
Pingback: Իրանը երկրի կենտրոնում հրթիռներ է տեղակայելու | Ռազմ.info