Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանի այցը հյուսիսարևելյան սահմանագոտի

Սեյրան Օհանյանի այցը հյուսիսարևելյան սահմանագոտի

Սեյրան Օհանյանն այցելել է մարտական հենակետեր, ծանոթացել է դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է մարտական հերթապահության և զինծառայության կազմակերպման ընթացքը:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։ Պատասխանատու կառույցների և կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրականացված աշխատանքները և հավաստել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են համաձայն նախանշված ժամանակացույցի։

Այցելության շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների` Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի և Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքներում:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն այցելել է նաև հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի և դիտարկել զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը:

One response to “Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 25 սեպտեմբերի – 1 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *