ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մեկնարկել են Արցախի պահեստազորայինների հավաքներ: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի սեպտեմբերի 24-ի թողարկումից։
Հավաքների ընթացքում սպաները պահեստազորայիններին գործնականում ցուցադրել են զինտեխնիկայի կիրառման կանոնները, ներկայացրել պատերազմական գործողությունների ժամանակ նրանց գործողությունների հաջորդականությունը:
Տեսանյութից երևում է, որ պահեստազորայինների հետ անցկացվել են ականանետի հետ աշխատանքի վարժանքներ:

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի պահեստազորայինների հավաքներ
Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը պլանային միջոցառում է եղել, որի նպատակն է կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը:
Pingback: Պաշտպանության բանակում մեկնարկել են պահեստազորայինների հավաքներ | Ռազմ.info